07:54, 06 Հոկտեմբեր 2015
Հրաժարական է տվել թուրքական «Zaman» թերթի գլխավոր խմբագիրը
Թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն հրաժարական է տվել: «Radikal»-ի տեղեկատվության համաձայն՝ Դումանլըն իր հրաժարականը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Վերջին շրջանում մամուլի և իմ անձի դեմ կիրառվող անօրինական ճնշումների պատճառով տեսնում եմ, որ այլևս չեմ կարողանում իրականացնել գլխավոր խմբագրի իմ պարտականությունները»:
Ըստ աղբյուրի՝ պարզ է դարձել նաև, որ «Zaman» -ի նոր խմբագիր է նշանակվել «Cihan» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Աբդուլհամիթ Բիլիջին: Դումանլըն Twitter միկրոբլոգի իր էջում Բիլիջիին ուղղված շնորհավորական գրառում է կատարել:
Նշենք, որ Էքրեմ Դումանլըն 1993թ.-ից «Zaman» պարբերականում աշխատել է որպես թղթակից, այնուհետև՝ խմբագիր և համակարգող: 1997-2001թթ. ուսանել է Բոստոնի Էմերսոն քոլեջում, 2001թ. ստանձնել է «Zaman»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը: Որոշ ժամանակ դասավանդել է նաև Թուրքիայի Ֆաթիհ համալսարանում: Հեղինակ է շարք գրքերի:
Դումանլըն եղել է «Medya Derneği» Հ/Կ-ի փոխտնօրեն, ինչպես նաև WAN (World Association of Newspapers)-ի անդամ է: Դումանլըն տարբեր ժամանակներում ձերբակալվել է քաղաքական շարժումների շրջանակներում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |