Տարածաշրջան12:50, 06 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն Ադրբեջանում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Հուլուսի Աքարը մեկնել է Ադրբեջան: Բաքվում նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Թուրքական լրատվամիջների տեղեկացմամբ՝ Ալիևն Աքարին ընդունել է իր նախագահական պալատում:
Հանդիպման ժամանակ կողմերը խոսել են թուրք-ադրբեջանական հարաբերությունների և դրանց ամրապնդման մասին: Աքարը հաճախակի կազմակերպվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների թեմային է անդրադարձել՝ ասելով, որ այդ ասպարեզում ունեն օրինակելի համագործակցություն:
«Լիահույս եմ, որ մեր հարաբերությունները Ձեր աջակցությամբ գալիք ժամանակաշրջանում կդառնան շատ ավելի ակտիվ և ավելի բազմաշերտ»:
Նշվում է, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Ադրբեջանում հանդիպում կունենա Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Էսեդովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |