Հոդված13:20, 06 Հոկտեմբեր 2015
«Իրենց պետությունը Հայաստանն է, իսկ գերեզմանոցները` Թուրքիան». թուրք բլոգերի հոդվածը հայերի մասին
Թուրքական «Radikal» թերթի ինտերնետային բլոգում հրապարակված սյունակագիր Ֆաթիհ Թունջի հոդվածում հեղինակը նախ խոսում է հայերի կոտորածների մասին, ապա հիմնավորում, թե հայերն ինչու են այդքանից հետո, այնուամենայնիվ, ցանկանում ապրել այդ հողերում: Հոդվածը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Մեկ դար առաջ որոշները փրկվեցին: Ոմանք անզավակ, ոմանք էլ անհայր մնացին: Ամեն ինչից զատ` նրանց հոգիները Անատոլիայում մնացին, իսկ մարմինները այլ հողերում` բանտարկված: Օտար դարձան իրենց հողերին: Հետո դավաճան կոչվեցին: Սադրիչ կոչվեցին ու կոտորվելով թշնամի դարձան:
Տարօրինակ է, չէ՞: Համ կոտորես, համ էլ կոտորվածի դերը խաղաս: Կոտորելը քիչ էր, դեռ մինչև այժմ ատելություն եք տարածում հայերի հանդեպ: «Հայ սպանողը դրախտ է գնում»: Կարծում եմ` դեռևս այս սնահավատությանը հավատացողներ կան: Այդ դեպքում հրեա սպանեք, նրանք ամեն օր հաճույքով մուսուլման են սպանում: Կամ էլ չինացիների դեմ պատերազմ սկսեք, նրանք թուրքեր են կոտորում: Չեմ հասկանում, թե ինչու է դեռ շարունակվում հայերին սևացնելու գործընթացը:
Ամեն պետություն իր պատմությունն ունի: Սակայն Հայաստանի պատմությունն Անատոլիայի հողերում է թաղված: Դրանց մեծ մասը եղբայրական գերեզմանոցներ են: Դեռ կանգուն են մնացել խաղողի այգիներն ու նռնենիները: Սակայն դրանք արդեն կորցրել են իրենց քաղցրությունը:
Դուք կարող եք պետություն ունենալ, սակայն, եթե ձեր պատմությունն այլ հողերում է, ապա մի բան կիսատ է: Ձեր եկեղեցիները, տները և ամենակարևորը` գերեզմանոցները: Պետություն դառնալու համար հողին անցյալ է անհրաժեշտ, հակառակ դեպքում ձեր ինքնությունը կսպառի իրեն, կօտարանա: Իմ կարծքիով հայերը Անատոլիայի հողերի վրա պետություն հիմնելուց ավելի շատ կրկին այդ հողերի վրա ապրել են ուզում: Ինչքան էլ նրանց հայրերի գերեզմանների վրա տներ կառուցված լինեն, միևնույնն է նրանք, ոչ թե այդ սահմանները խորտակելու, այլ այդ հողերում ապրելու ցանկությամբ են լցված:
Նրանք նպատակ չունեն պատառ-պատառ անել այն հողերը, որոնց վրա իրենք որպես հայ իրենց պատմությունն են սկսել: Առանց այդ էլ իրենց են ժամանակին պատառ-պատառ արել, ու նրանք չեն կարող ևս մեկ անգամ դա աչքի առաջ չունենալ: Սակայն մենք վախենում ենք հայերից: Ասում ենք` մեր հողերը պատառ-պատառ կանեն: Բայց չգիտես ինչու պատառոտվողները միշտ հայերն են լինում:
Ինչքան էլ հայերն իրենց անունն ու ազգային պատկանելությունը արտացոլող երկիր ունենան, միևնույնն է նրանց հոգիները Անատոլիայում են ապրում: Այդ պատճառով էլ նրանց նպատակը հողը չէ, նրանց նպատակը,այնտեղ ապրելով,իրենց կարոտը առնելն է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |