Հասարակական07:23, 06 Հոկտեմբեր 2015
Իգդիրում հայատառ ցուցանակի հեռացման համար սկսված ադրբեջանաթուրքական արշավը շարունակվում է
«Ստամբուլի Թուրքիա-Ադրբեջան համերաշխության և մշակութային միություն կազմակերպության» նախագահ Սեֆեր Քարաքոյունլու Թուրքիայի Իգդիրի նահանգի Թուզզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին տեղադրված հայերեն գրությունները հանելու պահանջով դիմում է գրել Իգդիրի նահանգապետարան:
Ստամբուլում գործող կազմակերպության ադրբեջանցի ղեկավարը նամակում Կողբի ժողովրդի անունից դժգոհություն է արտահայտել հայատառ «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրությունների տեղադրման կապակցությամբ:
Այնուհետև Քարաքոյունլուն հայերին անհիմն մեղադրել է պատմության ընթացքում թուրքերին ու ադրբեջանցիներին ցեղասպանությունների ենթարկելու, Ադրբեջանի տարածքները բռնազավթելու ու բնակչությանը կոտորելու մեջ:
Հայերին վերագրած բոլոր հանցանքների թվարկումից հետո ադրբեջանցի գործիչը Իգդիրի նահանգապետարանից խնդրել և պահանջել է հեռացնել հայերեն գրությունը:
Նշենք, որ շաբաթներ առաջ, որ Թուզլուջա քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել: Համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել էր ցուցատախտակի վրա տեղ գտած նաև հայերեն գրությանը՝ նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, որ այնտեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:
Ավելի վաղ այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կոչվող կազմակերպությունը էր պահանջել հեռացնել Թուզլուջա քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը:
Իսկ օրեր առաջ էլ Թուրքիայում գործող «Իգդիրը Ադրբեջանի տուն» անվամբ միությունը հայատառ գրությունը հեռացնելու պահանջով ստորագրահավաք էր նախաձեռնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |