Իրավական08:05, 07 Հոկտեմբեր 2015
Հրանտ Դինքի սպանության գործով նոր բացահայտումներ և ձերբակալություններ

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նոր զարգացումներ են տեղի ունեցել: «Ակոս»-ի հայտնած տեղեկության համաձայն՝ քրգործի շրջանակներում նոր հանագամանքներ և փաստաթղթեր են ի հայտ եկել: Այդ առթիվ Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչուն նոր գործընթաց է սկսել, որի շրջանակներում 9 պետական նախկին պաշտոնյայի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել: Նրանց նկատմամբ նախատեսվում է առաջադրել «ծրագրված սպանությանը նպաստելու», «պետական փաստաթղթերի կեղծարարության», «պետական փաստաթղթերի ոչնչացման և թաքցնելու» և «պաշտոնեական դիրքի չարաշահման» մեղադրանքներ:
Նրանք են՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության նախկին պաշտոնյաներ Ջոշքուն Չաքարը, Ահմեթ Իլհան Գյուլերը, Ֆարուք Սարըն, Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը, Յըլմազ Անգըն, Յունուս Յազարը և ոստիկանության աշխատակիցներ Մեհմեթ Այհանն ու Օնուր Քարաքայան: Համապատասխան հրահանգ ստացած Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները սկսել են ձերբակալությունները:
Հայտնի է դարձել, որ ձերբակալվածներից որոշներն ավեի վաղ Հրանտ Դինքի դատավարության շրջանակներում հարցաքննվել էին որպես վկա, իսկ նոր փաստերի ի հայտ գալուց հետո նրանց ձերբակալման որոշում է կայացվել:
Նշենք նաև, որ ավելի վաղ այս գործի շրջանակներում ձերբակալվել և բանտարկվել էին Ռամազան Աքյուրեքը, Ալի Ֆուաթ Յըլմազերը, Մուհիթթին Զենիթը, Էրջան Դեմիրը, Օզքան Մումջուն և Ֆարուք Սարըն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |