Քաղաքական10:30, 08 Հոկտեմբեր 2015
Էրդողան. «Այս պայմաններում մեկ անգամ ևս չեմ զանգի Պուտինին»
Ճապոնիա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-թուրքական վերջին շրջանի լարվածությանը:
Լրագրողը հարց է ուղղել. «Երկու երկրների միջև առկա լարվածությունը բախման չվերածվելու համար Պուտինի հետ խոսելու՞ եք: Արդյո՞ք բախումների հնարավորություն կա»: Ի պատասխան Էրդողանն ասել է. «Մոսկվայում Պուտինի հետ հետ երկար խոսակցություն ունեցա: Օդուժի գործողություններից հետո էլ հեռախոսազրույց ունեցա: Հեռախոսազրույցից հետո էլ օդային սահմանը խախտվեց: Այս պայմաններում իմաստ չունի, որ զանգահարեմ Պուտինին»:
Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ի կողմից շատ խիստ հայտարարություն է արվել, որում շատ պարզ ուղերձ է հղվել, այն է՝ Թուրքիայի օդային տարածքի խախտումը ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտում է:
«Պետք է ասեմ, որ օդային սահմանի խախտումների վերաբերյալ Ռուսաստանի պարզաբանումները լրջություն չեն ներշնչում: Մոսկվայում իր (Պուտինի) հետ խոսեցինք, օդային հարվածներից անմիջապես հետո էլ հեռախոսազրույց ունեցա: Այդ ամենից հետո տեղի ունեցած օդային սահմանի խախտումների վերաբերյալ պարզաբանումները չի կարող լուրջ ընդունվել»,- ըստ «Haberler» լրատվականի՝ ասել է Էրդողանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչպես է էրդողանը վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աջակցում են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) վերջինի` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար:
Էրդողանը պատասխանել է, որ անկախ ամեն ինչից ԱՄՆ-n Թուրքիայի դաշնակիցն է և նույնպես ՆԱՏՕ-ի անդամ` ավելացնելով, որ «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» չի կարելի «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն»-ից (PKK-ՔԲԿ) անջատ դիտարկել:
Էրդողանը պնդել է նաև, որ Սիրիայում Ռուսաստանի իրական նպատակը Լաթաքիա քաղաքում ռազմաբազա հիմնելն ու այդ երկրում իրենց ռազմական ներկայությունը մեծացնելն է:
Թուրք լրագրողի հարցին, թե Էրդողանն ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանի «ագրեսիվ» գործողություններին ի պատասխան ԱՄՆ-ի կողմից որևէ քայլ չի արվում, պատասխանել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Օբամայի հետ հեռախոսազրույց կունենա և այդ թեման մանրամասնորեն կքննարկի:
«Ռուսաստանը Թուրքիայի համար կարևոր առևտրային գործընկեր է: Բնական գազի Մերսինի ատոմակայանի և նմանատիպ նախագծերի վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս իրավիճակը» հարցին ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է, որ եթե ատոմակայանը ռուսները չկառուցեն, ապա ուրիշները կկառուցեն` ավելացնելով, որ ավեի շատ պետք է ռուսները անհանգստանան, քանի որ արդեն 3 մլրդ դոլարի ներդրում են արել այդ նախագծում:
«Մենք ռուսական գազի թիվ 1 սպառողն ենք: Թուրքիային կորցնելը Ռուսաստանի համար լուրջ կորուստ կլինի: Այնպես, որ բոլոր այս թեմաների շուրջ Ռուսաստանը ևս պետք է լուրջ մտածի: Մենք նույնպես չենք ուզում այդ համագործակցությունը կորցնել ու այդ պատճառով է, որ վշտանում ենք Ռուսաստանի այն քայլերից, որոնք կարող են այդ ամենի կորստի պատճառ դառնալ»,- շեշտել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |