Տնտեսական11:36, 08 Հոկտեմբեր 2015
Ճապոնական «Toshiba»-ն պատրաստ է Թուրքիայում նոր ատոմակայան կառուցել

Ճապոնական «Toshiba» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցման նախագծին: Թուրքական «Akşam» պարբերականի փոխանցմամբ՝ ընկերության բիզնեսի զարգացման գծով մենեջեր Տոյոաքի Ֆուժիտան, հիշեցնելով, որ ճապոնական «Mitsubishi» ընկերությունը արդեն զբաղվում է Թուրքիայի Սինոպ քաղաքում նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներով, ասել է.
«Մենք ցանկանում ենք Թուրքիայի ատոմային էներգաարտադրությունում մեր մասնակցությունն ունենալ: Թուրքիան ատոմային էներգիայի կարիք ունի»:
Ճապոնացի մենեջերն ընդգծել է, որ «Toshiba»-ն Եվրոպայում ավելի շատ հայտնի է որպես համակարգչային և էլեկտրոնային տեխնոլոգիաների ընկերություն, մինչդեռ այն իր տեղն ունի նաև էներգետիկայի շուկայում և այս ոլորտում ևս տեխնիկապես պատրաստ գործունեություն ծավալելու:
Նշենք, որ նախօրեին Ճապոնիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց նպատակն է 2023թ. Թուրքիան դարձնել այնպիսի երկիր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 25.000 դոլարի, իսկ ողջ երկրին՝ 2 տրիլիոն դոլարի ազգային եկամուտ. երկիր, որը տարեկան 500մլն դոլարի արտահանում է կատարում, որին պատկանում են աշխարհի սակավաթիվ նավահանգիստներն ու օդանավակայանները, ինչպես նաև՝ 3 նորակառույց ատոմակայան:
Ավելի վաղ՝ Ճապոնիա մեկնելիս լրագրողների հետ զրույցում Էրդողանը անդրադարձել է Մերսինում Ռուսաստանի կողմից կառուցվելիք ատոմակայանի նախագծին: «Եթե ռուսները դա չանեն, մեկ ուրիշը կգա , կանի: Ռուսներն այնտեղ արդեն 3 մլրդ դոլարի ներդրում են արել, հետևաբար, հենց ռուսները պետք է ավելի զգայուն լինեն այդ հարցում», - նշել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը ընդգծել է նաև, որ Թուրքիան ռուսական բնական գազի համար մեկ սպառողն է: Ուստի եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիային, լուրջ վնասներ կկրի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։

Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |