Տարածաշրջան10:37, 12 Հոկտեմբեր 2015
Դիարբեքիրում թուրք ոստիկանների կրակոցներից սպանվել է 14-ամյա աղջիկ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրի վարչական շրջանում, որտեղ արդեն 3 օր է պարետային ժամ է հայտարարված, ոստիկանության հատուկ ջոկատայինների բացած կրակից զոհվել է Հելին Շեն անունով 14-ամյա մի աղջիկ:
Ըստ թուրքական «demokrathaber.net» լրատվական կայքի` Շենը սպանվել է իրենց տան այգում` գլխին և մարմնին հասցված բազմաթիվ հրազենային վնասվածքներից:
Աղջկա դին ուղարկվել է դատաբժշկական համապատասխան փորձաքննությունների:
Աղբյուրը հաղորդում է նաև, որ Սուրի շրջանում անցկացվող հատուկ գործողության շրջանակներում ուժայինները կոտրում են դռները, ներխուժում բնակարաններ, վիրավորում և նվաստացնում քուրդ բնակչությանը:
Նշվում է նաև, որ ոստիկանական ուժերի կողմից իրականացվող գործողությունը զուգորդվում է շրջանի տարբեր մասերում ժամանակ առ ժամանակ որոտացող պայթյուններով: Իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |