Քաղաքական14:56, 14 Հոկտեմբեր 2015
Դեմիրթաշը հաստատել է իր դեմ մահափորձ կազմակերպելու մասին լուրը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հաստատել է իր դեմ մահափորձ կազմակերպելու մասին լուրերը:
Դեմիրթաշը «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ մահափորձի մասին հստակ տեղեկություն ստանալուց հետո այդ մասին տեղեկացրել են իրավապահ մարմիններին:
Տեղեկացնենք, որ «Fırat» լրատվական գործակալությունը լուր էր տարածել, ըստ որի, 2015 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ` հունիսի 5-ին, ԺԴԿ-ի կողմից կազմակերպված Դիարբեքիրի հանրահավաքի ժամանակ հենց այն պահին, երբ Դեմիրթաշը պատրաստվում էր բեմ բարձրանալ, նրանից 10 մետր հեռավորության վրա պայթյուն էր տեղի ունեցել:
Ըստ այդ լուրի՝ Դեմիրթաշի դեմ մահափորձ կատարելու նպատակով Սիրիայից Թուրքիա մի խումբ էր անցել, որի մասին ԺԴԿ-ին տեղեկացրել էին Ռոժավայի իշխանությունները (Սիրիայի քրդական ինքնավարության կենտրոն):
Հարցին, թե տեղյակ են արդյոք իրազեկվելուց հետո պատկան մարմիններն անվտանգության միջոցառումներ իրականացրել էին, Դեմիրթաշը պատասխանել է. «Մարդիկ, որոնք «Իսլամական պետությանը» ավելի շատ են սատարում, քան մեզ, ինչպե՞ս պետք է մեզ պաշտպանեն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, օրակարգում են լինելու Մերձավոր Արևելքում առկա խնդիրները:

Ալեն Բերսեի ընդունելությունը կազմակերպվել է Թուրքիայի նախագահականում:

Ապրիլի 22-ին մի խումբ զինված մարդիկ կրակ էին բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 28 մարդ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |