Տարածաշրջան12:00, 14 Հոկտեմբեր 2015
Ֆինլանդացի լրագրողի հարցը Էրդողանին. «Դուք դիկտատո՞ր եք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սալուի Նիինիստյոի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ֆինլանդական ռադիոյի լրագրողը Էրդողանին ուշագրավ հարց է ուղղել:
«Դուք դիկտատո՞ր եք»,- հարցրել է լրագրողը,- «Ինձ հնարավորություն ընձեռնվեց զբոսնել Ձեր քաղաքում: Ցավոք, պետք է ասեմ, որ որոշ քաղաքացիներ վախենում են Ձեզանից: Նրանք պնդում են, որ Դուք երկիրը տանում եք դեպի բռնապետություն: Եվ ավելին, շատերը պնդում են, որ Անկարայի պայթյունի մեջ ձեր մատը խառն է, այսինքն պետությունն է կանգնած դրա հետևում: Ի՞նչ կասեք այդ պնդումների մասին»:
Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` Էրդողանը սկզբում շփոթության մեջ է ընկել, ապա հետաքրքրվել, թե որ լրատվամիջոցից է լրագրողը: Հետո միայն պատասխանել է հարցին` ասելով. «Դիկտատորի երկրում այդպիսի հարց չէիք կարող տալ: Ինձ, երեխաներիս ու կնոջս հասցեին ուղղված բազմաթիվ վիրավորանքներ են հնչում, բայց մենք այդ ամենը համբերությամբ ենք տանում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |