Քաղաքական07:31, 15 Հոկտեմբեր 2015
Թուրք դեսպանի կոշտ արձագանքը ԵԽ նախագահի առաջարկին
Պաշտոնական Անկարան բավական կոշտ է արձագանքել Եվրախորհրդի (ԵԽ) նախագահ Դոնալդ Տուսկի՝ Թուրքիայի վերաբերյալ նախօրեին արած առաջարկությանը:
«Փախստականների հարցում կամ կանեք այն, ինչ մենք կասենք, կամ կմոռանաք վիզայի, աջակցության, օգնության մասին»,- ասել էր Տուսկը:
Թուրքական «haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հալուք Ըլըջաքը Տուսկի առաջարկությանը հակադարձել է հետևյալ կերպ.
«Գերմանիայի կանցլեր Մերկելի այցից առաջ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սպառնալիքներ է հնչեցնում. Նախ ինքդ քո ներքին հարցերը կարգավորիր, ֆաշիստներին ու ազգայնամոլներին արմատախիլ արա, ահաբեկիչների միջև տարբերություն մի դիր, հետո նոր խոսիր: ԵԽ նախագահ Տուսկն առանց ամաչելու սպառնում է Թուրքիային, այն դեպքում, երբ 28 երկիր ներառող Եվրախորհուրդը չգիտի ինչ անել 140.000 փախստականի հետ, մինչդեռ Թուրքիան 2 մլն սիրիացու արդեն ապաստան է տվել»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Տուսկը նամակով դիմել էր Եվրամիության առաջնորդներին՝ կոչ անելով Թուրքիային վիզաների հետ կապված արտոնություններ տրամադրել միայն այն դեպքում, եթե վերջինս նկատելիորեն կնվազեցնի դեպի Եվրոպա փախստականների հոսքը: Հայտնի է, որ 2015թ. 9 ամսվա ընթացքում եվրոպական երկրներ է տողափոխվել շուրջ 710.000 փախստական:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիան 2013թ. դեկտեմբերի 16-ին ընդունել է ԵՄ-ում առանց վիզայի ճամփորդության նախագիծը և ստորագրել «փախստականների հետ ընդունման» պայմանագիր: Սակայն Թուրքիայի համար վիզաների արտոնությունները դեռևս կյանքի չեն կոչվել: 2014թ. հունիսի 25-ին նշյալ պայմանագիրը հաստատել էր նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ): ԹԱՄԺ-ի որոշման մեջ նշված է, որ որոշման պաշտոնական հրապարակումից առավելագույնը 3 տարի անց պետք է հետ վերադարձվեն Թուրքիայի միջոցով Եվրոպա անցած փախստականները և միաժամանակ կյանքի կոչվեն վիզայի առավելությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |