Քաղաքական09:27, 16 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը Փերինչեքի գործով Եվրադատարանի վճռի վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարությունը հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գերագույն պալատի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հրապարակած դատավճռի մասին հայտարարություն է արել:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նախ նշվում է, որ դատավճռով արձանագրվել է, որ խախտվել է ցեղասպանությունը ժխտած Դողու Փերինչեքի խոսքի ազատությունը:
«Որոշումը դիտարկում ենք որպես խիստ զգուշացում ցեղասպանության մասին «պնդումները» միակ ճշմարտություն ընդունելու և այդ «պնդումները» կասկածի տակ դնելն արգելող նախաձեռնությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը բնութագրել է որպես կարևոր ձեռքբերում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների և հատկապես Թուրքիայի կողմից ցեղասպանության հարցով վերջին տարիներին տարվող պայքարի տեսանկյունից:
Ըստ թուրքական ԱԳՆ-ի՝ եվրոպական դատարանի որոշումն արձանագրել է «1915-ի դեպքերի» վերաբերյալ տարբեր կարծիքների արտահայտման ազատությունը: «Ինչպես նաև 1915-ին կատարվածը երբեք չի կարելի համեմատել Հոլոքոստի հետ»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս որոշումը նմանատիպ դեպքերի համար կարող է նախադեպային դառնալ:
«Այս որոշումը բեկումնայինէ նաև պատմությունն ու օրենքը քաղաքական նպատակներով չարաշահելու դեպքերին պատասխան տալու տեսանկյունից»,- եզրափակվում է հայտարարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրական առաջընթացը կախված կլինի վիճելի հարցերի շուրջ կողմերի զիջումների պատրաստակամությունից։

Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Թուրքիայի նախագահը մեղադրել է Արևմուտքին միգրացիոն ճգնաժամ հրահրելու, բայց դրա պատասխանատվությունը չկիսելու մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |