Քաղաքական08:07, 16 Հոկտեմբեր 2015
Թուրքիայում հրապարակվել են նախընտրական սոցհարցումների արդյունքները
Թուրքական «Metropoll» սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպությունը հրապարակել է Թուրքիայում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով կատարված սոցհարցումների արդյունքները:
Համաձայն հարցումների արդյունքների` կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP), որը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ստացել էր 40.9% քվե, հավաքել է ընտրողների նախնական ձայների 42.5 տոկոսը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` գլխավոր ընդդիմություն համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) հարցումների արդյունքում ստացել է 26.3% քվե` հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների համեմատ ցուցանիշը բարձրացնելով 1%-ով:
Անփոփոխ է մնացել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ցուցանիշը` 13%: Հարցումների արդյունքով հունիսի 7-ի ընտրություններով խորհրդարան անցած 4 կուսակցություններից միայն «Ազգայնական շարժում կուսակցությունն» (MHP-ԱՇԿ) է ձայների կորուստ արձանագրել, որի ցուցանիշը նվազել է մոտ 1%-ով:
Համաձայն սոցհարցումների վերոհիշյալ արդյունքների՝ առաջատար չորս կուսակցությունները ապագա մեջլիսում կունենան ներքոնշյալ թվով պատգամավորներ`
AKP - 261
CHP - 135
MHP - 77
HDP - 77
Այս արդյունքները ևս մինչև այժմ իրականացրած հարցումների պես ցույց են տալիս, որ նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք ընտրություններից հետո ԱԶԿ-ն միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորություն չի ունենալու:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իշխող կուսակցությանը զրկեցին միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորությունից: Իսկ կոալիցիա այդպես էլ չձևավորվեց և որոշում կայացվեց նոյեմբերի 1-ին արտահերթ ընտրություններ անցկացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |