13:11, 21 Հոկտեմբեր 2015
Թուրքիայում Մերկելին պատվել են օսմանյան շրջանի գահով. պարզաբանումներ՝ Hurriyet-ից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Թուրքիայում ցուցաբերված ընդունելությունն ու այդ ընթացքում օգտագործված ոսկեզօծ բազկաթոռները թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների առիթ են դարձել:
Իշխանամետ «Star» պարբերականը, Մերկելի այցը մեկնաբանելիս, պատմական անճշտություններ է թույլ տվել: Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Hurriyet» պարբերականի կայքը՝ ուղղելով ու լրացնելով իշխանամետ թերթի վրիպումները:
Գերմանիայի կանցլերի այցելության կարևորությունն ընդգծել փորձող «Star»-ը մասնավորապես գրել է. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Աբդուլ Համիդ 1-ին սուլթանը Յըլդըզ պալատում ընդունեց գերմանական կայսր Վիլհելմ 2-րդին և նրա հետ դաշինք կնքեց՝ ընդդեմ Անգլիայի և Ռուսաստանի, որոնք ցանկանում էին մասնատել Օսմանյան կայսրությունը: Մեկ դար հետո նույն վայրում արված Էրդողանի և Մերկելի համատեղ լուսանկարը մեկնաբանվում է որպես զգուշացում Անգլիային և Ռուսաստանին, որոնք ահաբեկչության դեմ պայքարում չեն աջակցում Թուրքիային»:
«Hurriyet»-ը հիշեցնում է, որ Գերմանիայի Վիլհելմ 2-րդ կայսրը Ստմաբուլ է այցելել 1889, 1898 և 1917 թթ, իսկ Աբդուլհամիդ 1-ինը գահընկեց է արվել 1909թ.: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1914-ին և ավարտվել 1918-ին: «Այսպիսով, հակառակ «Star»-ի պնդումների՝ Աբդուլ Համիդն ու Վիլհելմը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ չեն հանդիպել: Ու երբ 1917թ. Վիլհելմն այցելեց Ստամբուլ, օսմանյան գահին Մեհմեթ 5-րդ Ռեշադն էր»:
Աղբյուրը ընդգծում է նաև, որ Գերմանիայի հետ դաշինք կնքելուց կարճ ժամանակ անց Օսմանյան կայսրությունը փլուզվեց՝ իր տեղը զիջելով Թուրքիայի Հանրապետությանը:
Նշենք նաև, որ Մերկելի ընդունելության ժամանակ օգտագործված ոսկեզօծ բազկաթոռները 19-րդ դարի վերջին՝ Աբդուլազիզ սուլթանի օրոք բերվել էին Ֆրանսիայից: Դրանք միայն վերջերս են վերանորոգվել և նորից օգտագործվում են: Բազկաթոռները գտնվում են «Մաբեյն» պալատում, որը 1866թ. Աբդուլազիզի պատվերով կառուցել էին Պալյան հայ ճարտարապետների ընտանիքի վարպետները:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |