Տարածաշրջան08:20, 22 Հոկտեմբեր 2015
Թուրքիային սահմանակից սիրիական Թել Աբյադ քաղաքում քրդերն ինքնավարություն են հայտարարել

Թուրքիային սահմանակից սիրիական Թել Աբյադ քաղաքում, որը հունիսին ազատագրվել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից, ժողովրդավարական ինքնավարություն է հայտարարվել: Քաղաքում տեղական ինքնակառավարում կազմակերպելու նպատակով տեղի արաբ, քուրդ թուրքմեն և հայ բնակչության ներկայացուցիչներից կազմված խորհրդարան է հիմնվել: Խորհրդարանն ունի 7 արաբ, 4 քուրդ, 2 թուրքմեն և 1 հայ ներկայացուցիչ:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Թել Աբյադի ղեկավարությունը քաղաքականապես կենթարկվի Սիրիայի Քոբանի քրդական կանտոնին (վարչատարածքային միավորում-EH):
Նշվում է, որ ժողովրդավարական ինքնավարություն ստեղծելու պատրաստությունները սկսվել էին դեռևս քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևի` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ-YPG) և որոշ սիրիական ընդիմադիր խմբավորումների կողմից քաղաքն ԻՊ-ից ազատագրելուց հետո:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի ամենաազդեցիկ քրդական քաղաքական ուժը հանդիսացող PYD-ի ռազմական թև YPG–ին բազմիցս մեղադրել են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ազդեցության տակ լինելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |