Քաղաքական08:24, 23 Հոկտեմբեր 2015
Դավութօղլուն՝ երիտասարդներին. «Եթե չկարողանաք գտնել ձեր 2-րդ կեսին, մեզ դիմեք»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախօրեին Շանլըուրֆայում հանդիպում է ունեցել ընտրողների հետ: Իր ելույթում, դիմելով երիտասարդներին, Դավութօղլուն ուշագրավ կոչով է հանդես եկել:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ վարչապետը կոչ է արել երիտասարդներին գտնել իրենց 2-րդ կեսերին և նույնիսկ խոստացել օգնել նրանց այդ հարցում.
«Այն երիտասարդները, ովքեր առաջին անգամ աշխատանքի կանցնեն, նրանց աշխատավարձը մեկ տարի պետությունը կվճարի: Սա անում ենք գործատուներին խրախուսելու համար: Ուստի, երբ արդեն աշխատանք ունենաք, աշխատավարձ ունենաք, հացի խնդիր չունենաք, ի՞նչն է պակասում: Երկրորդ կեսն է պակասում, երկրորդ կեսը: Դիմեք ձեր ծնողներին թող ձեզ համար մի լավ կին/ ամուսին գտնեն: Իսկ եթե չկարողանան գտնել, մեզ կդիմեք»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Յորղոս Գերապետրիտիսն անդրադարձել է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններին:
ԺՀԿ կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը Հաթայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայի նախագահի կողմից հայտարարված համաներմանը:
Թուրքիայի 60 քաղաքում ակցիաներ կիրականացվեն ի նշան Իսրայելի կողմից հոկտեմբերի 7-ին Պաղեստիի դեմ սկսված գործողությունների ու մարդկային ողբերգության։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը սոցցանցում կատարած գրառմամբ հայտնել է, որ Թուրքիան տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու համար սնունդ և ապաստանվելու պարագաներ է ուղարկել:
Թուրքիայի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում վնասազերծվել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված PKK-ի 12 զինյալ:
ԺՀԿ կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը Հաթայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայի նախագահի կողմից հայտարարված համաներմանը:
Յորղոս Գերապետրիտիսն անդրադարձել է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |