Տարածաշրջան06:51, 23 Հոկտեմբեր 2015
Պայթյուն Թուրքիայի Հաքքարի նահանգում. հիվանդանոցի շենքն ավերվել է

Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում ռումբերով բեռնված մեքենա է պայթեցվել: Թուրքական «Mynet.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-22 գիշերը՝ Շամդինլիի Սերմենթ պողոտայում:
Պայթյունի հետևանքով վնասվել են նշյալ պողոտայի վրա գտնվող մեկ տասնյակից ավելի աշխատավայրեր ու տներ, ինչպես նաև՝ տարածքային հիվանդանոցի, տեղական ինքնակառավարման և անվտանգության մասնաշենքերը: Նշվում է, որ հատկապես մեծ վնաս են կրել հիվանդանոցի մի քանի բաժանմունքներ, ինչի հետևանքով հիվանդանոցը դադարել է գործել: Զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:
Աղբյուրի համաձայն՝ պայթյունն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները: Պայթյունից հետո տարածքում բախում է սկսվել քուրդ զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև: Թուրք ուժայիններն օդուժի աջակցությամբ տարածքում մեծամասշտապ գործողություն են սկսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |