Տարածաշրջան11:45, 26 Հոկտեմբեր 2015
Թուրքական ոստիկանությունը Դիարբեքիրում գրոհել ԻՊ-ի գաղտնի հավաքատեղին. կան զոհեր (ԼՐԱՑՎԱԾ)

11:45
Հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան թուրքական ոստիկանության հատուկջոկատայինները զինված օպերացիա են կազմակերպել Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քայափընար շրջանի Հուզուրեվել թաղամասում, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գաղտնի հավաքատեղին:
Ինչպես իրազեկում է թուրքական «haberler» լրատվակայքը, ոստիկանության հատուկ գործողության ժամանակ զինված ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է 2 թուրք ոստիկան և ԻՊ-ի 4 ահաբեկիչ: Եվս 4 թուրք ոստիկան էլ վիրավորվել է:
Նախքան օպերացիայի սկսվելը վերոնշյալ վայր են տեղափոխվել զրահապատ մեքենաներ և իրականացվել են անվտանգության համապատասխան միջոցառումներ:
(լ ր ա ց ո ւ մ)
Թուրքական «milliyet»-ը տեղեկացնում է, որ Դիարբեքիրի վերոնշյալ հատուկ գործողության մասին հայտարարությամբ է հանդես է եկել փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը: Ըստ նրա փոխանցած տեղեկության՝ հայտնի են դարձել նոր մանրամասներ. ռազմական գործողության ընթացքում սպանվել է 7 ահաբեկիչ, իսկ 12-ը՝ ձերբակալվել: Թուրքական կողմի տված զոհերի թիվը հասել է 5-ի (ոստիկան):
Նշվում է, որ վնազերծված ահաբեկիչները մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված ահաբեկչական պայթյունների կազմակերպմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |