Հասարակական12:59, 27 Հոկտեմբեր 2015
Ստամբուլում, երկարատև պայքարի արդյունքում, հայ որբերի ճամբարը վերադարձվեց հայ համայնքին

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին: Ստամբուլից Ermenihaber.am-ին հայտնեցին, որ «Քամփ Արմենի» սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել է նաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին, լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահության 175-րդ օրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Նման սուզանավեր արտադրում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |