Իրավական10:12, 28 Հոկտեմբեր 2015
Թմրանյութի առևտրի համար Թուրքիայում դատվում է Ադրբեջանի 2 քաղաքացի
Թուրքական դատարանում քննվում է 2 ադրբեջանցիների գործը, որոնք փորձել են ավտոբուսով Վան քաղաքից Ստամբուլ տեղափոխել 12կգ 633գ հերոին տեսակի թմրանյութ:
Թուրքական դատախազությունը, Թուրքիայի քրեական օրենսգրքի 188/3 «Թմրանյութի առևտուր իրականացնելու» հոդվածի համաձայն, պահանջել է Ադրբեջանի քաղաքացիներ Շ. Քեզիբանի և Գ. Օրհանի նկատմամբ սահմանել համապատասխանաբար 15 և 7 տարի 6 ամիս ազատազրկման պատժաժամկետ:
Ըստ թուրքական «bugun» թերթի կայքի` մեղադրյալներից մեկը դատարանում խոստովանել է, որ իրենք Վանում, գնելով նշյալ քանակի հերոինը, պատրաստվում էին այն վաճառել 15 հազար թուրքական լիրայով (մոտ 6.000 դոլար)
Բացի վերոնշյալ պատժից Օրհանը և Քեզիբանը պետք է վճարեն համապատասխանաբար 75 և 35 հազար թուրքական լիրա տուգանք: Մինչև վճռի կայացումը նրանք լինելու են կալանքի տակ: Հավելենք, որ նրանք ձերբակալվել էին Էրզրում- Փեսինլեր մայրուղու վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |