Միջազգային07:30, 29 Հոկտեմբեր 2015
Բելգիայի վարչապետ. «Թուրքիան շա՜տ, շա՜տ հեռու է ԵՄ անդամակցությունից»

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ ինքը պաշտպանում է այն տեսակետը, որը նախատեսում է Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամության փոխարեն Թուրքիայի հետ արտոնյալ պայմաններով համագործակցություն զարգացնել:
Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` նախօրեին ֆրանսիական «TV5 Monde» հեռուստաընկերությանը հյուրընկալված Շարլ Միշելն առաջին անգամ հստակ կերպով դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Բելգիայի վարչապետն ասել է, որ Թուրքիան շա՜տ, շա՜տ հեռու է ԵՄ անդամակցության համար առաջադրված պահանջները բավարարելուց:
Նշվում է, որ նախկինում Բելգիան ավելի մեղմ քաղաքականություն էր վարում այդ հարցում` հայտարարելով, որ Թուրքիան կարող է ԵՄ անդամ դառնալ, եթե բավարարի առաջադրվող պայմանները:
Միշելը, նշելով, որ աջակցում է Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, ասել է. «Մենք պատրաստ ենք, առանց անդամակցության թեմային անդրադառնալու, Թուրքիայի հետ միասին քննարկել այնպիսի բարդ հարցեր, ինչպիսիք են անվտանգության և փախստականների հոսքի վերահսկողության խնդիրներ»:
Վերջինս նաև ավելացրել է, որ ինքը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի իշխանություններն իրենց շահերն ու օրակարգն ունեն, սակայն ԵՄ-ն էլ իր շահերն ու արժեքներն է պաշտպանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |