Քաղաքական06:43, 02 Նոյեմբեր 2015
Թուրքիայի իշխող կուսակցությունը ձայների 49.4 տոկոսով հաղթել է մեջլիսի ընտություններում
Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կարողացավ մեծամասնություն ապահովել: «NTV.com.tr»-ի համաձայն՝ ԱԶԿ-ն, հավաքելով քվեների 49.4 տոկոսը, ստացել է 316 պատգամավորական մանդատ:
Նշենք, որ 2001թ. հիմնված ԱԶԿ-ն իր հիմնադրման օրից միայն մեկ անգամ (2015թ. հունիսի 7) չէր կարողացել խորհրդարանական մեծամասնություն կազմել, հետևաբար և ձևավորել միակուսակցական կառավարություն: Հիմնադրումից ի վեր՝ 13 տարվա ընթացքում ԱԶԿ-ն մասնակցել է 5 խորհրդարանական ընտրության և բոլորում էլ հաղթել է:
2002թ. Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցությունը, առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, կարողացել էր ստանալ ընտրողների 34.3 տոկոսի ձայնը՝ միաժամանակ խորհրդարանում ապահովելով 363 պատգամավորական մանդատ:
2007թ. խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր 46.5 տոկոս ձայն և 341 մանդատ: 2011թ. կուսակցությանը կրկին հաջողվեց մեծամասնություն ապահովել՝ շահելով ընտրողների 49.9 տոկոսի քվեն և խորհրդարանում 326 պատգամավորով ներկայացված լինելու իրավունք:
2014թ. հանրապետության նախագահ ընտրված Էրդողանը կուսակցության ղեկավարությունը հանձնեց վարչապետ Ահմեթ Դավութօղլուին: Վերջինիս ղեկավարության ընթացքում՝ 2015թ. հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ –ն ընտրողների 40.87 տոկոսի քվե և 258 պատգամավորական մանդատ ստացավ, սակայն միակուսակցական կառավարություն ձևավորել չկարողացավ: Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծել չհաջողվեց, ինչի հետևանքով նոր կառավարություն ձևավորելու համար առաջացավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) – 49.04 տոկոս (316 պատգամավոր)
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) – 25.4 տոկոս (134 պատգամավոր)
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 11.9 տոկոս (41 պատգամավոր)
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) – 10.7 տոկոս (59 պատգամավոր)
Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ կազմված 550 պատգամավորական աթոռից: Միակուսակցական կառավարություն կազմելու համար հավակնորդ քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ առնվազն 276 պատգամավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |