Քաղաքական18:48, 02 Նոյեմբեր 2015
Թուրքիայի նորընտիր մեջլիսում կին պատգամավորների թիվը շեշտակիորեն նվազել է
Թուրքիայի նորընտիր խորհրդարանում կին պատգամավորների թիվը զգալիորեն նվազել է: «Aljazeera»-ի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 1-ի ընտրություններում պատգամավորական մանդատ է ստացել 82 կին թեկնածու: Մինչդեռ հունիսի 7-ի ընտրություններով մեջլիս անցած կին պատգամավորների թիվը կազմում էր 98:
Վերջին ընտրությունների արդյունքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) պատգամավոր է ընտրվել 35, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP)՝ 21, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP)՝ 23, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունից (ԱՇԿ-MHP)՝ 3 կին թեկնածու: Իսկ նախորդ՝ հունիսի 7-ի ընտրություններով խորհրդարան էին անցել համապատասխանաբար ԱԶԿ-ից 41, ԺՀԿ-ից՝ 21, ԺԴԿ- ից՝ 32 և ԱՇԿ-ից՝ 4 կին պատգամավոր:
Փոփոխություններ են գրանցվել նաև կին թեկնածուների ցուցակներում: Այսպես, հունիսի 7-ի ընտրություններում ԱԶԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու էր առաջադրվել 101 կին, իսկ նոյեմբերի 1-ի ընտրություններում՝ միայն 71-ը: Հունիսի 7-ին 249 կին պատգամավոր առաջադրած ԺԴԿ-ն էլ արտահերթ ընտրություններում առաջադրել էր ընդամենը 234 կին թեկնածու: Իսկ ԱՇԿ-ում, ընդհակառակը, նախորդ ընտրությունների համեմատ գրանցվել է կին թեկնածուների թվի աճ՝ նախկին 67–ի փոխարեն՝ 78: Չնայած դա որևէ կերպ չնպաստեց այս կուսակցության կողմից մեջլիս անցնող կանանց թվի աճին: Նույն կերպ և ԺՀԿ-ն նոյեմբերի 1-ի ընտրություններում առաջադրել էր ավելի մեծ թվով թեկնածու (127), քան նախորդ ընտրությունների ժամանակ (109):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |