Տնտեսական09:55, 03 Նոյեմբեր 2015
Ի՞նչ տնտեսական խոստումներ է տվել Թուրքիայի իշխող կուսակցությունն ընտրություններից առաջ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP), հավաքելով 49 տոկոս ձայն (317 պատգամավոր), հնարավորություն է ստացել միակուսակցական կառավարություն ձևավորել:
«CnnTürk» լրատվական ծառայությունը ներկայացրել է ԱԶԿ-ի նախընտրական ծրագրում տեղ գտած տնտեսական խոստումները: Ըստ այդմ՝ նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 1300 թուրքական լիրա (մոտ 460 դոլար): 2015 թվականի ընթացքում նվազագույն աշխատավարձը եղել 1273 լիրա, որն առանց հարկերի կազմում է 1000 լիրա: Կենսաթոշակը պիտի բարձրացվի 1200 լիրայով (425 դոլար): Մի շարք արտոնություններ կտրվեն ուսանողներին և երիտասարդ սկսնակ գործարարներին:
ԱԶԿ-ի խոստումների համաձայն՝ պետք է ստեղծվեն «կարիերայի կենտրոններ», որոնց գործառույթը կլինի օգնել երիտասարդներին կազմակերպել իրենց բարձրագույն կրթության և կարիերայի հետ կապված հարցերը: Իսկ երիտասարդների շրջանում գործազրկությունը կանխելու համար կմշակվի «երիտասարդների զբաղվածության ռազմավարական փաստաթուղթ»:
Երիտասարդները, որոնք կցանկանան բիզնես սկսել, անվարձահատույց մինչև 50.000 լիրա (շուրջ 18հզ դոլար) կանխիկ գումար կստանան: Նրանց կտրվի նաև առանց տոկոսադրույքի մինչև 100 հազար լիրայի վարկ: Նոր բիզնես հիմնած երիտասարդ գործարարները 3 տարի ժամկետով կազատվեն եկամտահարկից: Պետությունը 1 տարի շարունակ կվճարի առաջին անգամ աշխատանքի ընդունված երիտասարդների աշխատավարձը:
Մայրերին աջակցող ծրագրի շրջանակներում պետությունն առաջին երեխայի համար նրանց կհատկացնի 300 լիրա (105 դոլար), 2-րդ երեխայի համար՝ 400 (140 դոլար), իսկ 3 և ավելի երեխաների համար՝ 600 (210 դոլար) լիրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |