Միջազգային07:07, 07 Նոյեմբեր 2015
Հոլանդիայի վարչապետ. «Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու»

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել նոյեմբերի 5–ին Հոլանդիայի խորհրդարանի նիստում, որի օրակարգում եղել է փախստականների թեման: Իր խոսքում վարչապետը նշել է, որ այս խնդրի հետ կախպված Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու: BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ռյուտեն ընդգծել է, որ Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցն ու փախստականների ճգնաժամը միմյանց հետ որևէ կապ չունեցող խնդիրներ են:
Հոլանդիայի ընդդիմադիր կուսակցությունները ընդգծում են, որ ժողովրդավարության սկզբունքների ու մարդու հիմնարար իրավունքների վիճակը Թուրքիայում հետզհետե ավելի է վատանում և զգուշացնում, որ Թուրքիան չպետք է իր եվրաանդամակցությունը սակարկումների թեմա դարձնի:
Հոլանդիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ Անկարայի հետ շարունակվում են բանակցությունները՝ փախստականներին վրանային քաղաքներում ապաստան տալու և նրանց մուտքը Եվրոպա արգելելու ուղղությամբ: Ռյուտեն նշել է, որ ԵՄ-ն պատրատ է տնտեսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային, նաև ապահովել վիզաների համակարգի դյուրացում: Սակայն, ըստ նրա, այս խնդիրներից բացի ԵՄ անդամակցության հարցում որևէ այլ զիջում Թուրքիայի համար չի արվելու:
Աղբյուրի վկայությամբ՝ Հոլանդիայի ընդդիմադիր քաղաքական ուժերն արդեն իսկ Թուրքիայի համար արված զիջում են համարում այն հանգամանքը, որ Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի տարեկան զեկույցի հրապարակումը հետաձգվել էր նոյեմբերի 1-ի ընտրությունների պատճառով: Ըստ աղբյուրի՝ այս զեկույցում ԵՄ-ն քննադատում է Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա վիճակը:
Նշվում է նաև, որ հոլանդական մամուլը ևս խիստ է արտահայտվում Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, լրագրող և իրավաբանական գիտությունների պրոֆեսոր Աֆշին Էլիանն իր մի հոդվածում նշել է, որ «սարսափ տարածող և դասական բռնապետի վարք ցուցաբերող Էրդողանը ցանկանում է հավերժ իշխանության գլուխ լինել»: Նոյեմբերի 1-ի ընտրությունները որպես «ժողովրդավարության սպանություն» որակող լրագրողը առաջարկում է. «Անկարային այլևս որպես դաշնակից մի ընկալեք: Վերանայեք Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»:
Իսկ Հոլանդիայի «Ազատություն կուսակցությունը» ընդհանրապես գտնում է, որ Թուրքիան ԵՄ –ում չի կարող տեղ ունենալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |