Ցեղասպանություն07:57, 12 Նոյեմբեր 2015
Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես է բացվել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանում Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես է բացվել:
Թուրքական «Memurler.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի բացումը կատարվել է նոյեմեբրի 4-ին՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական Սեզգին Թանրըքուլուի, ԺՀԿ-ի Քոնյայի պատգամավոր Աթիլլա Քարթի, պրոֆեսոր Բասքըն Օրանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայի մասնակցությամբ: Նշվում է նաև, որ Չանքայայի ՏԻՄ մարմինների կողմից կազմակերպված ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը:
«Վկայություններ մի հայ ընտանիքի կորած անցյալի մասին» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են հայ լուսանկարիչներ Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների աշխատանքները: Լուսանկարները պատմում են ինչպես Դիլդիլյան ընտանիքի պատմությունը, այնպես էլ Օսմանյան կայսրության և Թուրքիայի հանրապետության ժամանակներում Անատոլիայում բնակվող հայերի կյանքն ու ճակատագրերը, Հայոց ցեղասպանությունն ու գաղթը:
Աղբյուրի համաձայն՝ ցուցահանդեսը հարուցել է Թուրքիայի մի շարք քաղաքական և ոչ քաղաքական շրջանակների զայրույթն ու բողոքը: Մասնավորապես Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Twitter-ում հետևյալ գրառումն է արել. «Ամոթ Չանքայայի իշխանություններին: Հայ լուսանկարչի աշխատանքներով հայոց ջարդերի ցուցահանդես է բացվել: Անկեղծ ասած՝ քեզանից չէի սպասում, Ալփեր Թաշդելեն»:
Հիշեցնենք, որ Մելիհ Գյոքչեքը հայտնի է իր հայատյացյությամբ: Ամիսներ առաջ նա պոլսահայ գրող և լրագրող Հայկո Բաղդադի դեմ հայց էր ներկայացրել դատարան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |