09:19, 13 Նոյեմբեր 2015
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Սադի Գյուվենը ներկայացրել է 2015 թվականի նոյեմբերի 1-ին երկրում տեղի ունեցած 26-րդ գումարման արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` պաշտոնական արդյունքներն այսպիսին են.
«Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) - 317 մանդատ, 49,32%
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP) - 134 մանդատ, 25,56%
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) – 59 մանդատ, 10.56%
«Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 40 մանդատ, 12.03%
Անկախ պատգամավորներ չեն ընտրվել:
Թուրքիայի Հանրապետության 56 միլիոն 949.009 ընտրողներից քվեարկել է 48 միլիոն 537.695-ը (ընտրողների 85.23%-ը): Անվավեր է ճանաչվել 684.103 քվեաթերթիկ:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանը միապալատ է և կոչվում է Թուրքիայի ազգային մեծ ազգային ժողով (ԹՄԱԺ-TBMM), կամ մեջլիս: Այն բաղկացած է 550 պատգամավորներից, որոնք ընտրվում է համընդհանուր ուղիղ ընտրությունների միջոցով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |