Տնտեսական08:54, 18 Նոյեմբեր 2015
Ռուսաստանն արգելել է թուրքական 24 տոննա վարակված գյուղմթերքի ներմուծումը
Ռուսաստանի Գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը (Ռուսսելխոզնադզոր) արգելել է թուրքական 4 տոննա նռան և 20 տոննա լոլիկի ներմուծումը Ռուսաստան: Վարակված ամբողջ գյուղմթերքը հետ է ուղարկվել Թուրքիա:
Թուրքական «Cihan» լրատվական գործակալության հետ զրույցում վարչության նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոն հայտնել է, որ Թուրքիայից Տուափսեյի նավահանգիստ բերված բերքը ստուգելիս պարզվել է, որ այն վարակված է: Այդ պատճառով էլ արգելվել է նշյալ գյուղմթերքի մուտքը Ռուսաստան:
Ըստ ստացված տեղեկության՝ թուրքական նուռը վարակված է եղել միջերկրածովյան պտղային ճանճով, իսկ լոլիկւ՝ արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային տրիպսով: Ալեքսեյենկոն ընդգծել է, որ նշյալ վարակները բավական վտանգավոր են և հիշեցրել, որ նմանատիպ դեպք է գրանցվել նաև հոկտեմբերին, երբ 40 տոննա թուրքական նուռը հետ էր ուղարկվել՝ վարակված լինելու պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |