Իրավական10:33, 19 Նոյեմբեր 2015
Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի նկատմամբ հետաքննություն է սկսել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «demokrathaber» լրատվական կայքը, հետաքննություն սկսելու համար որպես փաստարկ ներկայացվել է այն պնդումը, թե Յուքսեքդաղը վիրավորել է զինվորներին, որոնք խոչընդոտել են նրան պարետային ժամին մտնել Սիլվան:
Այս դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին, երբ զինվորները հարձակվել էին Յուքսեքդաղի վրա, իսկ արձակված արցունքաբեր գազի պարկուճը դիպել էր Յուքսեքդաղի գլխին՝ վնասվածք պատճառելով նրան: Դեպքից մեկ օր անց Յուքսեքդաղի և նրա ուղեկիցների վրա նաև կրակ էին բացել:
Այս հարձակումների առնչությամբ ԺԴԿ-ն էլ իր հերթին Դիրաբեքիրի նահանգապետի, Սիլվանի ՏԻՄ ղեկավարի, Սիլվանի ոստիկանապետի և ժանդարմերիայի հրամանատարի դեմ նոյեմբերի 15-ին Ստամբուլի դատախազությանը դիմում էր ներկայացրել սպառնալու, վիրավորանք հասցնելու, մահափորձի և դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու փաստարկով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |