Իրավական10:53, 20 Նոյեմբեր 2015
Նոր բացահայտումներ Դինքի սպանության գործում
Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը պետական ծառայողների մասնակցության գործով հետաքննությունը նոր մանրամասներ է բացահայտել: «CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացնում է, որ սպանության օրը Օգյուն Սամասթը 3 անգամ զանգահարել է հեռախոսային խցիկներից, որոնք սպանությունից հետո տեղափոխել են: Իսկ հեռախոսազանգերի գրանցումները ոստիկանության գլխավոր վարչության հետախուզական բաժանմուքի պետ Ռամազան Աքյուրեքը 2011 թվականին ոչնչացրել էր, ինչ հետևանքով կորել էին նաև 2007 թվականի հեռախոսազանգերի արձանագրությունները:
Հետաքննությունը պարզել է, որ Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի հետախուզության բաժնի զինվորական աստիճան ունեցող մի աշխատակից սպանության օրը 08:10-14:20 ժամերի ընթացքում 5 անգամ երկար հեռախոսազրույց է ունեցել Դինքի սպանության կազմակերպիչներից մեկի՝ Էրհան Թունջելի հետ կապ ունեցող մի ոստիկանի հետ: Նույն պաշտոնյան սպանությունից անմիջապես հետո Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի 5 աշխատակցի հետ հեռախոսազրույց է ունեցել:
Հեռախոսազրույցների և տեսախցիկների արձանագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ սպանության օրը Սամասթին 6 ոստիկան է հետևել: Նրանք դեպքի վայրում են եղել սպանությունից առաջ և հետո՝ գաղտնի հետևելով Սամասթին: Պարզվել է, որ ոստիկաններից մեկը Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի ենթասպա է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |