Գիտակրթական08:15, 20 Նոյեմբեր 2015
Թուրքիայի ֆինանսների նախարարության տեսուչները ստուգումներ են անում հայկական դպրոցներում
Թուրքիայի Ֆինանսների նախարարության տեսուչները ստուգումներ են իրականացնում 4 հայկական դպրոցում: Սա հանրապետական Թուրքիայի մեջ առաջին անգամ է, որ հայկական դպրոցներում նման ստուգմուներ են անցկացվում:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ հայկական դպրոցները տնտեսվարող սուբյեկտ ճանաչելու հարցն օրակարգ էր եկել դեռևս մարտ ամսին: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը գրություն էր ուղարկել հայկական դպրոցներին, տեղեկացնելով, որ ընտանիքներից նվիրատվություններ ստանալու դեպքում դպրոցները կհամարվեն տնտեսվարող սուբյեկտ ու ենթակա կլինեն հարկումների:
Այս կապակցությամբ «Հիմնադրամների միջև համերաշխության և կապերի պլատֆորմի» (VADİP) ֆինանսական հարցերի համակարգող Մասիս Յոնթանը, միջազգային հարկային իրավունքի մասնագետ Արեգ Ֆերահյանը, կրթության հանձնաժողովի անդամները հանդիպել են իրավաբաններ Սեբու Ասլանգիլի և Օմեր Քանթիքի հետ: VADİP գլխավոր քարտուղար Հարությունը Շանլըն հայտնել է, որ հանդիպումը բավականին արդյունավետ է անցել՝ քննարկվել են հարցի վերաբերյալ բոլոր տեսակետները:
Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո հանդիպում են պահանջելու ֆինանսների և կրթության նորանշանակ նախարարների հետ:
«Իրավաբաններից և խորհրդականներից կազմված պատվիրակության այցից հետո կսպասենք արդյունքներին: Եթե տնտեսվարող սուբյեկտի պատճառով խնդիրը փակուղի մտնի, մենք իրավական պայքարի մեջ կմտնենք»,-ասել է Շանլըն:
Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիայի հանրակրթության մասին N5580 օրենքում ընդգծված է, որ hայկական դպրոցները ոչ թե մասնավոր, այլ ազգային փոքրամասնության դպրոցներ են: Ըստ Շանլըի՝ այս օրենքը կլինի իրենց ամենակարևոր փաստարկը հնարավոր իրավական գործընթացի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |