Մարզական09:39, 21 Նոյեմբեր 2015
UEFA-ն սառեցրել է թուրքական «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբի եկամուտները
UEFA-ի ֆինանսական խորհուրդը սառեցրել է թուրքական «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբի UEFA–ից ստացվող եկամուտները։
Թուրքական «rotahaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ ակումբի ղեկավարությունը թեմայի առնչությամբ հայտարարություն է արել։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ UEFA-ն հետաքննություն է սկսել «Fenerbahçe»-ի նկատմամբ ակումբի գործունեության և ֆինանսական կանոնադրության անհամապատասխանության պատճառով։ Ակումբի եկամուտները սառեցված կմնան մինչև հետաքննության ավարտը։
Նշվում է, որ հարցի վերաբերյալ դեկտեմբրի 4-ին ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն UEFA-ի ներկայացուցիչների հետ։ Սպասվում է, որ հանդիպման ժամանակ UEFA-ի ֆինանսական խորհուրդը թուրքական ակումբի ներկայացուցիչներին կբացատրի, թե ինչպես պետք է իրավիճակը շտկել, որի համար կտրամադրի մոտ 2 տարի ժամանակ։ Իսկ եթե նշյալ ժամանակահատվածում ակումբը չարդարացնի UEFA-ի ակնկալիքները, ապա շատ լուրջ պատժամիջոցներ կկիրառվեն։
UEFA-ն հայտարարել է, որ բացի «Fenerbahçe»-ից հետևում է թուրքական ևս 2 մեծ ակումբի՝ «Galatasaray»-ի և «Beşiktaş»-ի ֆինանսական գործերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Ակումբն առաջիկա 3 տարում զրկված կլինի նոր ֆուտբոլիստներով համալրվելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
Արձանի համար ծախսվել է 400.000 թուրքական լիրա՝ մոտավորապես 11.400 ամերիկյան դոլար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |