Քաղաքական13:19, 24 Նոյեմբեր 2015
Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Լավրովը չեղյալ է հայտարարել է իր այցը Թուրքիա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղարկել է իր այցը Թուրքիա: Թուրքական «haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` որպես այցի չեղարկման պատճառ առաջ է քաշվել թուրքական օդուժի կողմից թուրք-սիրիական սահմանի մոտ ռուսական «SU 24» ռազմական ինքնաթիռի խոցման փաստը:
Նախատեսվում էր, որ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ նախագահելու էին Ստամբուլ տեղի ունենալիք ռուս-թուրքական համագործակցության խորհրդի ենթակառույցներից մեկի համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 5 րդ ժողովը:
Երկու նախարարները նաև քննարկելու էին երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, գլխավորապես սիրիական ճգնաժամը: Թուրքական աղբյուրը, մեջբերում է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարությունը. «Սիրիայում ռուսական ինքնաթիռի ոչնչացումը լուրջ միջադեպ է: Սակայն եզրակացություններ անելու համար դեռ վաղ է»:
Նշենք, որ ռուսական ինքնաթիռը ընկել է Սիրիայի Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում: Ինքնաթիռը թռչելիս է եղել Սիրիայի Յամադի գյուղի վրայով: Օդաչուները հասցրել էին դուրս նետվել (կատապուլտ) ինքնաթիռից: Թուրքական աղբյուրների պնդմամբ ինքնթիռը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը:
Թուրքիայի զինված ուժերի տարածած հայատարարության մեջ նշվում է. «5 րոպեի ընթացքում 10 անգամ նախազգուշացվել է այդ ինքնաթիռը, բայց անարդյունք: Օդային սահմանը խախտած ռազմական ինքնաթիռին խոցել են թուրքակ F-16 երկու կործանիչներ»:
Մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի կործանման փաստը, հայտարարել է, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |