Քաղաքական13:10, 25 Նոյեմբեր 2015
Թուրքիայի վարչապետ. «Ռուսաստանը մեր հարևանն ու բարեկամն է»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) խորհրդի ժողովում անդրադարձել է նախօրեին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:
Վարչապետը նշել է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ խախտել է Թուրքիայի օդային սահմանը և ավելացրել, որ սա առաջին դեպքը չէ:
«Հոկտեմբերի 3-4-ին, երբ կրկին ռուսական ինքնաթիռները խախտել էին մեր օդային սահմանները, մենք մի քանի անգամ համապատասխան կառույցներին զգուշացումներ ուղարկեցինք և հույս հայտնեցինք, որ նոր խախտումներ չեն լինի»,-ասել է նա:
Վարչապետը նշել է, որ նախորդ կիրակի տեղի ունեցած անվտանգության ժողովի ընթացքում քննարկվել է երկրի օդային սահմանների պահպանության հարցը և ինքը անձամբ է հրահանգել զինված ուժերին խախտումների դեպքում ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները:
Դավութօղլուն, նշելով, որ կողմերը չպետք է ավելացնեն ստեղծված լարվածությունը, ավելացրել է.
«Մենք Ռուսաստանի հետ ունենք ծայրաստիճան ամուր տնտեսական, քաղաքական և առևտրային հարաբերություններ: Մենք մեր առաջ խնդիր չենք դրել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծելու: Ռուսաստանը մեր հարևանն ու բարեկամն է: Մեծ կարևորություն ենք տալիս փոխադարձ հարաբերություններին: Կողմերը պետք է չավելացնեն ստեղծված լարվածությունը»:
Դավութօղլուն նշել է, որ ինքնաթիռը դիտվել է, որպես սպառնալիք և խոցվել է` ելնելով ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
«Այն դեպքում, երբ խոսքը մեր քաղաքացիների կյանքին է վերաբերում, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Թուրքիան ոչ մի երկրի հողի վրա աչք չունի և դեմ է տարածաշրջանում ցանկացած լարվածության առաջացմանը: Բնականաբար անհիմն են պնդումները, թե Ռուսաստանին որպես թիրախ ենք ընտրել: Մեր երկրի անվտանգության պահպանման հարցում չենք հապաղի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»:,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլի 22-ին մի խումբ զինված մարդիկ կրակ էին բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 28 մարդ:

Թուրքիայի նախագահը Պակիստանի առաջնորդ Շահբազ Շերիֆի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել:

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |