Քաղաքական13:12, 26 Նոյեմբեր 2015
Էրդողան. «Եթե նմանատիպ խախտում այսօր էլ լինի, Թուրքիան նույն կերպ կպատասխանի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի օդուժի կողմից ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցման թեմային:
Ըստ թուրքական «sondakika.com» լրատվական կայքի` ի պատասխան Պուտինի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պատասխան կտա, եթե ևս մեկ անգամ նման դեպք կրկնվի, Էրդողանն ասել է, որ եթե նույն խախտումն այսօր էլ կատարվի, Թուրքիան նույն կերպ կվարվի:
Էրդողանը կրկին նշել է, որ խոցելուց հետո են պարզել, թե ինքնաթիռը որ երկրին է պատկանում:
«Մենք սահմանի խախտումներին պատասխանում ենք դրանց համար նախատեսված կանոնների համաձայն: Դա ավտոմատ ռեակցիա է, ինչի համար վաղուց է թույլտվությունը տրված է: Նախկինում էլ ենք այսպիսի դեպքերի հետ առնչվել: Չնայած զգուշացումներին` անհայտ պատկանելության ինքնաթիռը շարունակել է խախտումները, ինչի համար էլ ըստ սահմանված կանոնների, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: 5 րոպեի ընթացքում 10 զգուշացում է կատարվել, որոնց ձայնագրությունները հեռարձակվել են հեռուստատեսությամբ: Հետո է պարզվել, թե ինքնաթիռը որ երկրին է պատկանում: Այդ դեպքը մեզ էլ է վշտացրել»,- նշել է Էրդողանը:
Վերջինս նաև նկատել է տվել, որ իրենք ամենասկզբից ամեն ինչ արել են, որպեսզի որևէ զոհ չլինի, ինչին հակառակ ռուսական կողմից թեմայի հետ կապ չունեցող արձագանքների են ականատես լինում:
«Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերություն ունենք: Տարածաշրջանում նոր լարվածություն չենք ուզում ստեղծել: Մենք Ռուսաստանին որպես թիրախ ընտրելու պատճառ չունենք: Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ ունեցած մեր անհամաձայնությունը այլ բան է, սահմանի խախտման հետ կապված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը` բոլորովին այլ: Նույն խախտումն այսօր լինի, Թուրքիան կրկին նույն պատասխանը կտա»,- շեշտել Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |