Հոդված08:00, 27 Նոյեմբեր 2015
Դավութօղլու. «Ռուսաստանը պետք է կենտրոնանա ընդհանուր թշնամու վրա»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ընդգրկուն հոդվածով անդրադարձել է ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:
Բրիտանական «The Times» թերթում իր հեղինակած «Ռուսաստանը պետք է կենտրոնանա ընդհանուր թշնամու վրա» հոդվածում Թուրքիայի վարչապետը կրկնել է նույն այն միտքը, որը վերջին օրերին հրապարակավ հայտարարում էին թուրք պաշտոնյաները: Այն է՝ Թուրքիան գործել է իր տիրապետության տակ գտնվող տարածքների ամբողջականությունը պահպանելու սկզբունքով և Թուրքիայի սահմանը հատած անհայտ պատկանելության ինքնաթիռի խոցումը որևէ երկրի դեմ ուղղված չի եղել:
Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է իր տարածքների պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, սակայն լարվածությունը թուլացնելու համար գործելու է Ռուսաստանի և իր դաշնակիցների հետ:
Վարչապետը կոչ է արել ուշադրությունը չշեղել բոլորին միավորող գլխավոր հարցից, այլապես հաղթող կողմը կլինեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը և Սիրիայի իշխող վարչակարգը: Դավութօղլուն նշել է այն հարցերը, որոնց վրա պետք է կենտրոնանալ:
ԻՊ-ի առաջացրած վտանգի դեմ պայքարը:
Սիրիայի ապագայի երաշխավորումը:
Փախստակաների ճգնաժամի լուծումը:
Ըստ Դավութօղլուի՝ սրանք չանելը նշանակում է տարածել ԻՊ-ի ատելությամբ լի գաղափարախոսությունը: Ինչպես ահաբեկչության, այնպես այս դեպքում աշխարհը պետք է հաղթահարի մասնավոր շահերը:
«Մերձավոր Արևելքի ճգնաժամերի նկատմամբ անտաբեր մնալը ճիշտ ընտրություն չի լինի: Պետք է նորից մտածենք համատեղ գործելու շուրջ»,-գրել է Դավութօղլուն՝ ընդգծելով, որ այս առումով շատ գործ ունեն անելու և իսլամական և ոչ իսլամական աշխարհը:
Հոդվածում Թուրքիայի վարչապետն նշել է, որ Փարիզում, Անկարայում, Բեյրութում ահաբեկչական գործողություններ իրականացրած և Սինայում ռուսական ուղևորատար ինքնաթիռը կործանած ահաբեկիչները նպատակ են ունեցել Արևմուտքում տարբեր կրոնների հետևորդների միջև առկա ներդաշնակությունը և փախստականների նկատմամբ բարեսիրտ վերաբերմունքը խաթարել:
Ըստ Դավութօղլուի՝ միջազգային հանրությունն անհաջողության է մատնվել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում, քանի որ ռմբակոծվել են ոչ այնքան ԻՊ-ի, որքան Ասադի դեմ պայքարող խմբերի դիրքերը:
Հոդվածում ինչպես ԱՄՆ նախագահին և Բրիտանիայի վարչապետին, այնպես էլ Ռուսաստանին դիմելով՝ Դավութօղլուն գրում է. «Պետք է խուսափենք միմյանց մեղադրելու խաղի մեջ ներքաշվելուց և կենտրոնանք համաձայնեցված գործողությունների վրա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |