Տարածաշրջան13:42, 27 Նոյեմբեր 2015
Էրդողանը` Պուտինին . «Ի՞նչ գործ ունեք Սիրիայում »
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Բայբուրթ (Բաբերդ) շրջանում ժողովրդի հետ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձել է նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպին` կոշտ հայտարարություններ անելով Ռուսաստանի հասցեին:
Նա, դիմելով Ռուսաստանին, մասնավորապես ասել է . «Իսկ դուք Սիրիայում ի՞նչ գործ ունեք: Ասում եք` Սիրիան է հրավիրել: Պարտավո ՞ր էիք մարդասպան Ասադի հրավերը ընդունել»:
Թուրքիայի նախագահը, կրկնելով, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի օդային սահմանը խախտելու պատճառով, ասել է.
«Չնայած բոլոր նախազգուշացումներին` ինքնաթիռները շարունակել են շարժվել մեր սահմանների ուղղությամբ: Այդ ժամանակ հայտնի չի եղել, թե ինքնաթիռները ում են պատկանում: Չնայած զգուշացումներին եկել են ու մտել մեր սահմանները: Սիրիայի հետ մեր սահմանը նախկինում էլ խախտել են ռեժիմին և ահաբեկչական կազմակերպություններին պատկանող ինքնաթիռները: Ուստի 2012 թվականին ամբողջ աշխարհի համար հրապարակեցինք մեր օդային սահմանների պահպանության վերաբերյալ կարգը: Այս դեպքից առաջ էլ հոկտեմբերի 3-4-ին կրկին ռուսական ինքնաթիռները 2 անգամ խախտեցին մեր օդային սահմանը : Այս դեպքը արդեն 3-րդ խախտումն էր»,-ասել է նա:
Էրդողանը նշել է, թե նախկին խախտումների ժամանակ ինքը զանգահարել է Պուտինին ու հայտնել իր անհանգստությունը:
«Ասացի` գեղեցիկ չէ, տհաճ զարգացումներ են: G20-ի ընթացքում կրկին այս մասին խոսեցինք: Այդ ժամանակ մեզ ասացին թե «սահմանախախումը ընդունեք որպես հյուրընկալություն»: Ես էլ ասեցի`առանց հրավեր հյուր չեն գալիս»,-ասել է Էրդողանը:
Էրդողանը իր ելույթում դիմելով Ռուսաստանին` մասնավորապես ասել է . «Իսկ դուք Սիրիայում ի՞նչ գործ ունեք: Ասում եք` Սիրիայի ռեժիմն է հրավիրել: Սիրիայում ներկայումս անօրինական ռեժիմ է : Պարտավո ՞ր էիք մարդասպան Ասադի հրավերը ընդունել: 380 հազար մարդու կյանք է խլել Ասադը : Արդյո՞ք օրինական է նրան սատարելը: Այս հարցում մեր անհանգստությունը մի քանի անգամ հայտնել ենք Ռուսաստանին»,-ասել է նա:
Նա նաև հայտնել է որ միջադեպի առնչությամբ իրենք Ռուսաստանին հայտնել են իրենց ափսոսանքը և փորձում են Ռուսաստանի արձագանքը հասկանալ:
«Ռուսաստանի դիքրորոշումը մեզ ծայրաստիճան անհանգստացնում է: Պուտինի` Հոլլանդի հետ հանդիպումից հետո արած հայտարարությունները անընդունելի են: Թուրքիան դիտավորյալ չի խոցել ռուսական ինքնաթիռը: Սա սահմանային խախտմանը ի պատասխան արված քայլ է: «ԻՊ-ի դեմ պայքարող» Ռուսաստանին հետևյալը կուզեմ ասել. Բայըրբուջաքի թուրքմենական շրջանը ԻՊ-ի շրջան չէ: Այս պահին ԻՊ-ի դեմ պայքարողը Թուրքիան է»-, նշել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |