Տարածաշրջան12:35, 27 Նոյեմբեր 2015
Hurriyet Daily News. Թուրքիան առկախում է Սիրիայում «ԻՊ»-ի դեմ գործողությունները
Hurriyet Daily News-ի թղթակից Դենիզ Զեյրեքը , տեղեկացնում է, որ Թուրքիան ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո առկախել է Սիրիայում «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմաօդային գործողությունները: Ըստ Զեյրեքի` այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել թուրք և ռուս պաշտոնյաների միջև:
Թուրք լրագրողին այս մասին հայտնել է մի պաշտոնյա, ով չի ցանկացել իր անունը հրապարակել: Պաշտոնյան նաև ասել է, որ կողմերի մեջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Ռուսաստանը նույնպես ժամանակավորապես դադարեցնելու է «ԻՊ»-ի դեմ գործողությունները, համենայն դեպս, մինչև կողմերի միջև լարվածությունը թուլանա:
Զեյրեքը իր հոդվածում առաջ է քաշում միջադեպի վերաբերյալ մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս:
Նա նշում է, որ հոկտեմբերի 15-ին, երբ Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնյաները այցելել են Թուրքիա, Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում հեռահաղորդակցվելու և զգուշացումներ ուղարկելու համար օգտագործել միայն մեկ ռադիոալիք: Այդ ռադիոալիքով փոխանցվող զգուշացումները ուղարկվել են միաժամանակ և ռուսական ռազմաօդային ուժերին և Թուրքիայում գտնվող Ինջիլիքի ամերիկյան ռազմաբազա:
Մինչդեռ, լրագրողի պնդմամբ` նոյեմբերի 24-ին այս ռադիոալիքը չի օգտագործվել: Թուրքական կողմը կարծել է, թե դրանք ոչ թե ռուսական այլ սիրիական ինքնաթիռներ են, և հետագա քայլերը կատարել է ` առաջնորդվելով օդային սահմանների պահպանության մասին օրենքներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |