Հասարակական08:55, 30 Նոյեմբեր 2015
Էրդողանը և ԻՊ-ին հավատարմություն հայտնած կազմակերպության ղեկավարը մեկ լուսանկարում

Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնկաչոք է Աֆղանստանի նախկին վարչապետ Գյուլբեդին Հիքմեթյարի առջև: Ըստ պնդումների՝ լուսանկարն արվել է 1985 թվականին, երբ Հիքմեթյարն այցելել էր Թուրքիա: Նշենք, որ վերջինիս հիմնած կառույցը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Ըստ թուրքական «Sol» լրատվական կայքի պնդումների՝ Էրդողանի և Հիքմեթյարի լուսանկարը լայն հանրությանն էր ներկայացվել 2006 թվականին Դենիզ Բայքալի կողմից, որն այդ ժամանակ գլխավորում էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»:
Ի արդարացում իրեն՝ Էրդողանն ասել էր, թե Հիքմեթյարն այլ ուղղություն ընտրեց, որն ինքը չի ընդունում: «Ես փոխվել եմ: Ես ինքնազարգացմամբ փոխվել եմ: Քանի որ այլևս հին խելքին չեմ, 30 տարվա պատմությանը կառչած չեմ մնացել»,-ասել էր Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |