Տարածաշրջան07:35, 30 Նոյեմբեր 2015
Փարիզի գագաթնաժողովից հետո Թուրքիան կհրապարակի իր պատասխանը ռուսական պատժամիջոցներին
Այսօր՝ նոյեմբերի 30-ին Փարիզում տեղի կունենա կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը, որին, ի թիվս այլ առաջնորդների, մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ թուրքական կողմը սպասում է նշյալ գագաթնաժողովի արդյունքներին, ռուսական ու թուրքական պատվիրակությունների միջև հնարավոր հանդիպումներին ու զարգացումներին: Միայն դրանից հետո Թուրքիան կպատասխանի Ռուսաստանի կողմից նախօրեին հրապարակված Թուրքիայի դեմ կիրառելիք 6 պատժամիջոցների ցանկին:
Ըստ աղբյուրի՝ Պուտինը հրաժարվել է Փարիզում հանդիպել Էրդողանի հետ, բայցևայնպես թուրքական կողմը հույս ունի, որ գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների միջև որոշակի քննարկումներ ու դրական զարգացումներ կարող են լինել:
Նշվում է նաև, որ Թուրքիայի պատասխան քայլը ռուսական պատժամիջոցներին արդեն նախապատրաստված և մշակված է, սակայն նպատակահարմար է համարվել այն հրապարակել Փարիզի գագաթնաժողովից հետո միայն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահը ստորագրել էր Թուրքիայի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը՝ «Ռուսաստանի ազգային անվտանգության, քաղաքացիների պաշտպանության ապահովման և Թուրքիայի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցների» մասին:
Փաթեթը մասնավորապես ներառում է հետևյալ կետերը՝
1. Կարգելվի Ռուսաստանի տարածքում այն ընկերությունների և կազմակերպությունների գործունեությունը, որոնց գործունեության ոլորտը այս կամ այն կերպ առնչվում է անվտանգության համակարգի հետ, եթե այդ ընկերությունների կենտրոնը գտնվում է Թուրքիայում ու ենթարկվում տեղի օրենքերին:
2. 2016թ. հունվարի 1-ից կարգելվի Ռուսաստանում աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիներին: Ընդ որում Թուրքիայի այն քաղաքացիները, որոնք գործատուի հետ պայմանգրեր կկնքեն մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը, իրավունք կունենան շարունակելու աշխատանքը:
3. Կարգելվի Թուրքիայում արտադրված որոշ ապրանքատեսակների մուտքը Ռուսաստան: Արգելվող ապրանքատեսակների ցուցակն ավելի ուշ կհրապարակվի Ռուսաստանի կառավարության կողմից:
4. Ռուսաստան ապրանք ներմուծող տրանսպորտային միջոցները խիստ վերահսկողության և ստուգումների կենթարկվեն: Միաժամանակ ռուսական տուր-օպերատրները պետք է խուսափեն դեպի Թուրքիա փաթեթների վաճառքից:
5. Երկու երկրների միջև կարգելվեն բոլոր չարտերային չվերթները:
6. 2016թ. հունվարի 1-ից կդադարեցվի Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործող առանց անցագրի ռեժիմը: Ռուսաստանի ազգային անվտանգությունն ապահովելու նպատկով կուժեղացվի անվտանգության վերահսկողությունը Սև և Ազովի ծովերի բոլոր նավահանգիստներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |