Միջազգային13:31, 01 Դեկտեմբեր 2015
Թուրքիայում սովորող ռուս ուսանողները կվերադառնան Ռուսաստան
44 ռուսական համալսարանների` թուրքական համալսարանների հետ համագործակցության դադարեցումից հետո հետաձգվել է Ռուսաստանի Ինովացիոն համագործակցության ֆոնդի և Թուրքիայի գիտատեխնոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցությամբ իրականացվելիք ընդհանուր մրցույթները:
Ըստ թուրքական «Birgün.net» լրատվական կայքի` Ռուսատանի կրթության նախարարությունը էկոնոմիկայի նախարարությանը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է կասեցնել 1992 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվող կրթական ու տեխնիկական համահործակցությունը:
Աղբյուրը նշում է նաև, որ Ռուսաստանի կրթական գերատեսչությունը շեշտել է, որ դրանով որևէ սահմանափակում չի դրվելու երկրի 123 ԲՈՒՀ-երում սովորող 1030 թուրք ուսանողների ուսումնառության գործընթացի վրա:
Այսքանով հանդերձ ռուսական կողմը հայտարարել է, որ ուսոնողների փոխանակման ծրագրերով Թուրքիայում սովորող ռուս ուսանողները կարճ ժամանակում կվերադառնան հայրենիք: Թուրքական աղբյուրը, վկայակոչելով «İnterfax» լրատվական գործակալության տվյալները, նշում է, որ Թուրքիայում սովորում են մոտ 100 ռուս ուսանողներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |