Քաղաքական09:42, 03 Դեկտեմբեր 2015
Դավութօղլու. «Ռուսաստանը վերադարձել է սովետական քարոզչական ստերին»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև առաջացած լարվածության մասին:
Ըստ թուրքական «Akşam» թերթի կայքի` Դավութօղլուն, անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին, որոնց համաձայն Թուրքիան «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից նավթամթերք է գնում, հերքել է դրանք` բնութագրելով որպես վերադարձ սովետական քարոզչական ավանդույթներին:
Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Ռուսական մամուլն ու ռուս պաշտոնյաների հայտարարություններն ինձ իմ երիտասարդությունն են հիշեցնում, երբ «սառը պատերազմի» տարինարին, նրանք նախ ասպարեզ էին նետում ստերը, այնուհետև իրենք էլ սկսում էին հավատալ դրան: Սովետական ժամանակների առանձնահատկությունները մեկ առ մեկ ջրի երես են դուրս գալիս: Թող ոչ ոք չհավատա սովետական մեքենայի ստեղծած այդ ստերին: Այն ժամանակներում, երբ տեղեկատվական դաշտը շատ թույլ էր, կարելի էր նման ստեր հորինել, որոնք նաև կարող էին որոշակի ազդեցություն ունենալ ուրիշների վրա: Այժմ թուրք-սիրիական սահմանը դիտարկվում է ամբողջ աշխարհի կողմից: Ինչպե՞ս է հնարավոր, որ մենք ԻՊ-ից նավթ գնենք ու վաճառենք»:
Թուրքիայի վարչապետը նաև կոչ է արել Ռուսաստանին Հալեպի Ազեզ գավառի (գտնվում է հակակառավարական զինված խմբավորումների վերահսկողության տակ-EH) ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու փոխարեն ռմբակոծել իսլամականների կենտրոն հանդիսացող Ռաքքա քաղաքն ու ԻՊ-ի մնացած ռազմակայանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |