Տարածաշրջան09:35, 04 Դեկտեմբեր 2015
Դավութօղլուի կոչերը Բաքվից` ուղղված Հայաստանին և Ռուսաստանին
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում, որի ընթացքում առանձին կոչերով դիմել է Հայաստանին և Ռուսաստանին:
Ըստ թուրքական «kanalahaber.com» լրատվական կայքի` Դավութօղլուն, խոսելով Ղարաբաղյան հարցի մասին, կոչով դիմել է Հայաստանին. «Մի կոչ էլ Հայաստանին եմ ուղղում: Եթե վերադարձնեք Ձեզ չպատկանող հողերը, ապա կընդգրկվեք Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի խմբի մեջ: Մենք ոչ ոքի նկատմամբ թշնամական դիրքորոշում չունենք: Սակայն Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը հստակ է: Թուրքիան ցանկանում է ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Թուրքիան երբեք կողմ չի եղել մեկուսացմանը»:
Թուրքիայի վարչապետն իր ելույթում անդրադարձել է նաև ռուս-թուրքական վերջին շրջանի լարվածությանը` ասելով, որ երկու ժողովուրդների միջև որևէ խնդիր չկա:
«Ռուս ժողովուրդը պատվավոր ժողովուրդ է և մենք նրա նկատմամբ հարգանք են տածում, սակայն բոլորը պետք է իմանան, որ թուրք ժողովուրն էլ պատվավոր ժողովուրդ է հարգանք է սպասում իր կողմից հարգված ժողովուրդներից»,- ասել է Դավութօղլուն:
Վերջինս կոչով դիմել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին.
«Եկեք դեմ առ դեմ խոսենք այս խնդրի մասին: Մի կողմ դրեք «սառը պատերազմի» ժամանակաշրջանը հիշեցնող քարոզչությունը: Մենք, որևէ մեկի սահմանը չենք խախտել, բայց մեր սահմանը խախտվել է: Եկեք միմյանց դեմ չօգտագործենք «սառը պատերազմի» ժամանակները հիշեցնող և դեռ 15 օր առաջ օրակագում չգտնված այնպիսի պնդումներ, ինչպիսին Թուրքիայի` ԻՊ-ին աջակցություն ցույց տալու մասին պնդումն է: Եթե այդպիսի պնդում կար, ապա 15 օր առաջ բերեիք օրակարգ»,- ասել է Դավութօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |