Տարածաշրջան08:11, 05 Դեկտեմբեր 2015
Թուրքիան ռազմաբազա է հիմնում Իրաքի հյուսիսում
Թուրքիան Իրաքի Մոսուլ նահանգի Բաշիքա շրջանում, ավելացնելով իր ռազմաճամբարի զորաքանակը, հիմնում է 600 հոգանոց զորակազմով ռազմաբազա: Համապատասխան համաձայնագիրը կնքվել էր նոյեմբերի 4-ին Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուի և իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հանդիպման ժամանակ:
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ Թուրքիայի Շիիրթ նահանգից 400 հոգուց կազմված 3-րդ հարվածային բրիգադը (դեսանտադիվերսիոն ստորաբաժանումներ) 25 տանկերի շարասյունով ուղարկվել է Բաշիքա:
Թուրքական «Haberler» լրատվակայքը տեղեկացնում է, որ ավելի քան 2 տարի է, ինչ թուրքական ԶՈւ ստորաբաժանումները մարզում են քրդական Փեշմերգե ջոկատներին և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող այլ ուժերի:
Թուրքական զորախմբի ուղարկումը հյուսիսային Իրաք առաջացրել է Իրաքի իշխանությունների դժգոհությունը: Մասնավորապես երկրի խորհրդարանի անվտագնության հարցերով հանձնաժողովի ղեկավար Հաքիմ ալ Զամիլին Անկարայի այդ քայլը որակել է որպես «թուրքական ներխուժում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բացի Հարավային Կովկոսում տիրող իրավիճակից, Ֆիդանը խոսել է նաև թուրք-իրանական հարաբերությունների մասին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի քրդական ուժերին սպառնացել էր ռազմական գործողություններով:
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |