Տարածաշրջան08:00, 07 Դեկտեմբեր 2015
Zaman. Թուրքիան մեջտեղ կբերի «Ղարաբաղի խաղաքարտը», ուստի Հայաստանը պիտի միշտ պատրաստ պահի իր զինուժը
Թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի թղթակից Ալդա Էնգոիանն անդրադարձել է ռուս-թուրքական լարված հարաբերությունների հնարավոր ազդեցությանը Անդրկովկասի երկրների վրա: Թերթի կայքում տեղ գտած հոդվածում հեղինակն ընդգծում է. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև բախումների պատմական թատերաբեմ հանդիսացող Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը անսպասելիորեն հայտնվել են շատ խառը իրավիճակում, երբ ցանկացած տեսակի քաղաքական նախաձեռնություն կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»:
Էնգոիանը հիշեցնում է, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո կողմերը ոչ մի կերպ հաշտության եզրեր չեն կարողանում գտնել, ավելին՝ դաշնային խորհրդի տարեկան նիստում ելույթ ունենալիս Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջիկայում Էրդողանի հետ որևէ փոխհամաձայնություն չի կարող կնքվել:
«Zaman»-ի թղթակիցը մեջբերում է «Голос Армении» թերթում արտահայտված այն տեսակետը, որ թեև ռուս-թուրքական պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի սկսվի, բայց «այս ողջ լարվածությունն ուղղակիորեն ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա»:
Ներկայացված տեսակետի համաձայն՝ Թուրքիայի մասնատումը եթե անգամ այսօր արդիական չէ, բայց «առաջիկա 20 տարվա ընթացքում Թուրքիայի քարտեզը կարող է փոխվել»: Եվ այդ դեպքում Թուրքիան չի հապաղի մեջտեղ բերել «Լեռնային Ղարաբաղի խաղաքարտը»: Հետևաբար Հայաստանը պիտի միշտ պատրաստ վիճակում պահի իր զինուժը:
Հեղինակը կարծիք է հայտնում, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը դժվար կացության մեջ է դրել նաև Ադրբեջանին, քանի որ վերջինս նավթային բիզնեսի առումով, ինչպես նաև՝ թվացյալ կայունության ապահովման նպատակով հարկադրված է լավ հարաբերությունների մեջ լինել և Թուրքիայի և Ռուսաստանի հետ:
«Եթե Ադրբեջանը ագրեսիվ թուրքամետ դիրք ընդունի, ապա նա ստիպված կլինի դեմ դուրս գալ նաև Սիրիայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը հանդիսացող Իրանի դեմ»:
Իսկ Վրաստանը Թուրքիայի դաշնակիցն է ու ՆԱՏՕ-ի անդամ: Ռուս-վրացական հարաբերությունները երկար ժամանակ սառն են: Ինչպես վրացական «Sakartvelo Mspolio» թերթն է գրում՝ «բախման թատերաբեմը կարող են լինել հենց վրացական հողերը»:
«Վրաստանը կարող է ավելի ծանր դրության մեջ հայտնվել, եթե Թուրքիան փակի սևծովյան նեղուցները և Ռուսաստանը Վրաստանից պահանջի միջանցք տրամադրել՝ Սիրիա հասնելու համար», -գրում է Էնգոիանը՝ հավելելով, որ Վրաստանը, ի վերջո, ստիպված կլինի հստակ կողմնորոշվել, թե կողմերից որին է աջակցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |