08:31, 08 Դեկտեմբեր 2015
Թուրք հաքերը հայտարարել է, թե հայկական կայքեր է կոտրում
Skorsky կեղծանվամբ ներկայացող թուրք հաքերը (ցանցահեն) հայտարարություն է տարածել, ըստ որի, կոտրել է Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի (Միացյալ Ազգերի կազմակերպության) պաշտոնական կայքէջը (http://www.multimedia.gov.am) և կրթության նախարարության կայքը: Բայց որպես նախարարության կայք հաքերը նշել է www.auna.am հղումը, որը ոչ թե ՀՀ կրթության և գիտության նախարարության, այլ ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի կայքն է: Այս պահին վերոնշյալ կայքերը հասանելի են և գործում են:
Ըստ թուրքական «milliyet» թերթի կայքի` որպես հայկական կայքերի կոտրման պատճառ առաջ է քաշվում դեկտեմբերի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագծում սպանված ադրբեջանցի զինվորի հանգամանքը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել էր Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն:
Աղբյուրի համաձայն՝ թուրք հաքերը, կոտրելով նշյալ կայքերը, տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օսմանյան Մեհմեդ Ֆաթիհ երկրորդի լուսանկարները, որի տակ պատկերված է թուրք-ադրբեջանական եղբայրությունը խորհրդանշող ձեռքսեղմում:
Լուսանկարի ամենաստորին հատվածում հետևյալ գրությունն է տեղադրվել. «Թուրքիան Ադրբեջան է, Ադրբեջանը` Թուրքիա»:
Նշյալ լուսանկարի հետ կապված հայտարարություն է արել հենց ինքը թուրք հաքերը, որում ասված է. «Ադրբեջանցի եղբայրները թող լավ իմանան, որ մենք միշտ իրենց կողքին ենք: Ռուսաստանի և Հայաստանի հետ մեր էլեկտրոնային պատերազմը մեծ թափով շարունակվելու է:»
Skorsky կեղծանվամբ թուրք հաքերը ավելի վաղ հայտարարել էր, որ կոտրել է 100-ավոր ռուսական կայքեր: Որպես վերջիններիս կոտրման պատճառ, առաջ էր քաշվել Սիրիայում թուրքմենական գյուղերի ուղղությամբ ռուսական ավիահարվածները:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |