Տարածաշրջան08:54, 08 Դեկտեմբեր 2015
Իրաքը կրկին պահանջում է Թուրքիայից դուրս բերել իր զորքը Իրաքի հյուսիսից
Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադիի՝ Մոսուլ ուղարկված թուրքական զորախումբը 48 ժամվա ընթացքում դուրս հանելու պահանջով Անկարային դիմած հայտարարությունից հետո Իրաքի արտգործնախարարությունն է հաղորդագրություն տարածել:
Արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆերին հիշեցրել է, որ Թուրքիային տրված 48 –ժամյա ժամկետը լրանում է այսօր և շեշտել, որ եթե թուրքական զորքը դուրս չբերվի հյուսիսային Իրաքից, ապա իրենք կդիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նամակ էր հղել Իրաքի վարչապետին՝ հավաստիացնելով, որ նոր թուրք զինվորներ չէն ուղարկվի Մոսուլի Բաշիքա շրջան, մինչև իրաքի իշխանությունների անհանգստությունն անցնի:
Հիշեցնենք, որ 3 օր առաջ թուրքական զորաջոկատներn առանց Իրաքի կենտրոնական իշխանություններ թույլտվության ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնված ռազմակայանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդուժի 50 տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Բացի Հարավային Կովկոսում տիրող իրավիճակից, Ֆիդանը խոսել է նաև թուրք-իրանական հարաբերությունների մասին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի քրդական ուժերին սպառնացել էր ռազմական գործողություններով:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդուժի 50 տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |