Միջազգային12:32, 08 Դեկտեմբեր 2015
Ղրիմում պատրաստվում են անվանափոխել «Թուրքական փողոցը»
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սիմֆիրորպոլ քաղաքում պատրաստվում են տեղի «Թուրքական փողոց» կոչվող պողոտան անվանափոխել:
Նախաձեռնությունը պատկանում է Սիմֆիրորոպոլի քաղաքապետ Գեննադի Բահարյովին, ով առաջարկել է պողոտան անավանակոչել ի պատիվ Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված «Су-24» ռուսական ինքնաթիռի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի:
Թուրքական «Milliyet» պարբերականի հաղորդմամբ` փողոցի անվանափոխությունը հնարավոր կլինի է միայն այն դեպքում, երբ Սիմֆերոպոլի քաղաքային խորհրդի կողմից համապատասխան որոշում կայացվի:
Ի դեպ, Բահարյովը նաև գրառում է կատարել «Twitter»-ում, նշելով. «Ղրիմի քաղաքները Թուրքիայի իրենց եղբայր-քաղաքների հետ հարաբերությունները միակողմանի խզում են»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչները թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռ էին խոցել՝ պատճառաբանելով, թե այն խախտել է թուրքական սահմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |