Տարածաշրջան13:27, 09 Դեկտեմբեր 2015
Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ռազմաճամբարները

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին երեկոյան թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մի շարք ռազմաճամբարներ:
Ըստ թուրքական «turkiyegazetesi» լրատվական կայքի` նշյալ օպերացիային մասնակցել է F-16 տիպի 10 կործանիչ: Վերջիններս ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Ավաշին, Բասյան, Զափ և Հաքուրք շրջաններում գտնվող PKK-ի ռազմաճամբարները:
Թուրքական աղբյուրը զոհերի և վիրավորների մասին որևէ տեղեկություն չի հայտնում:
Իսկ թուրքական «haberler» լրատվական կայքը տեղեկացնում է, որ այն ժամանակ, երբ թուրքական օդուժը ռմբակոծում էր PKK-ի վերոնշյալ ռազմաճամբարները, Հյուսիսային Ւրաքում էր գտնվում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդնյերի դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Նա ընդհատել է այցը և շտապ վերադարձել է Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |