Տարածաշրջան07:47, 09 Դեկտեմբեր 2015
Թուրքիան արտաքսել է իր տարածքում աշխատող ռուսական հեռուստաընկերության լրագրողներին
Թուրքիան արտաքսել է իր տարածքում նկարահանումներ իրականացնող ռուսական «Rossia-1» պետական հեռուստաընկերության աշխատակիցներին:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, գրում է, որ ռուսական հեռուստաալիքի լրագրողները դեկտեմբերի 7-ին իրապահների կողմից բերման են ենթարկվել Թուրքիայի Հաթայ նահանգից:
Ըստ թուրքական աղբյուրի` Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Ոստիկանական բաժանմունք տեղափոխված նկարահանող խմբի անդամներին տեղեկացվել է, որ Թուրքիայի աշխատանքային օրենսգիրքը խախտելու համար արտաքսելու են երկրից: Չնայած Թուրքիայում մեր դեսպանատան միջամտությանը` թուրք իրավապահները չեն պարզաբանել, թե ինչ խախտում է տեղի ունեցել»:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ արտաքսման պատճառը Անկարայի վախն է, որ ռուս լրագրողները Սիրիայի հետ սահմանային հատվածում կարող են նկարահանել մի շարք անօրինական գործողություններ:
Թուրքական լրատվամիջոցը նշում է նաև, որ ռուսական կողմն իր հայտարարության մեջ անընդունելի է որակել տեղի ունեցածը` ընդգծելով, որ պաշտոնական հաղորդագրություններում նշյալ եզրը կիրառելուց հետո սովորաբար ռուսները դիմում են պատասխան գործողությունների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |